Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Շվեդիան ԼՂ բանակցային նոր ձևաչափ է առաջարկում

Շվեդիան ԼՂ բանակցային նոր ձևաչափ է առաջարկում
04.07.2016 | 12:31

Վրաստանում ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում Շվեդիայի պատվիրակության ղեկավարի առաջարկով կայացել է Շվեդիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի պատվիրակությունների հանդիպում: Շվեդիայի պատվիրակության ղեկավար Ֆիլիպ Լոմբարդեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները ակտիվացնելու նպատակով առաջարկել է փոխել բանակցությունների ձևաչափը:

ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը ասել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև լուրջ բանակցություններ են ընթանում, որոնց շուտով կմիանա Ֆրանսիայի նախագահը: Նա ցանկություն է հայտնել, որ բանակցություններին մասնակցեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: Միլի մեջլիսի պատվիրակության ղեկավար Բախար Մուրադովան ասել է, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի «անջատականների ռեժիմը», Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին անհնարին է:

Դիտվել է՝ 2079

Մեկնաբանություններ